Չերչիլի բնապատկերը, որը նա նվիրել է Ռուզվելտին, աճուրդի կդրվի
1943թ. Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի նկարած բնապատկերը, որը պատերազմի ժամանակ նա նվիրել է ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտին, ինչպես ակնկալվում է, աճուրդում վաճառքի դրվելուց հետո մինչեւ 3,5 միլիոն դոլար կբերի, հաղորդում է Reuters-ը։
Չերչիլը նկարել է Մարաքեշում Կուտուբիա մզկիթի աշտարակը»՝ 1943-ի հունվարին Կասաբլանկայում կայացած խորհրդաժողովից հետո, որին ներկա էին երկու առաջնորդները:
Ստեղծագործությունը պատկանում է հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիին: Այն գնահատել են 2,08-3,47 միլիոն դոլար:
«Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Չերչիլը ոչինչ չի նկարել, բացի այս կտավից»,- ասել է Christie's բրիտանական ժամանակակից արվեստի բաժնի ղեկավար Նիկոլաս Օրչարդը: «Չերչիլն այն նկարել է Ռուզվելտի համար...»: