Սիեթլի 90-ամյա բնակչուհին ավելի քան 9 կիլոմետր է անցել COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստանալու համար
Սիեթլի 90-ամյա բնակչուհին COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստանալու համար ավելի քան 9 կիլոմետր է անցել: Ինչպես հայտնել է Fox News Q13-ը, պատվաստանյութի համար Ֆրեն Գոլդմանը 9 կիլոմետր անցել է ձյան միջով:
«Ես շատ ժամանակ ծախսեցի` փորձելով գրանցվել պատվաստման համար»,- պատմել է նա` նշելով, որ ձյունը խանգարեց ավտոմեքենայով տեղ հասնել, ուստի նա որոշեց «զբոսնել»: Արդյունքում նրան հաջողվեց ստանալ պատվաստանյութի առաջին դեղաչափը:
The Seattle Times-ի տվյալներով` հանգստյան օրերին տարածաշրջանում ավելի քան 30 սմ ձյուն էր տեղացել: