Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 16-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ:
Քննարկվել են Հանրապետության կենսագործունեությանը վերաբերող հարցեր: Հատուկ անդրադարձ է եղել անօթեւան մնացած քաղաքացիների խնդիրներին եւ դրանց լուծումներին:
Նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ քննարկված հարցերի վերաբերյալ: