Թբիլիսիում փրկարարները դուրս են բերել Կուրն ընկած կնոջը
Վրացի փրկարարները Թբիլիսիի կենտրոնական հատվածում Կուր գետից կնոջ են դուրս բերել: Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն:
Փոխանցվում է, որ հասարակական անվտանգության վարչության կենտրոն հեռախոսազանգ է ստացվել ականատեսներից, որոնք նկատել են գետում գտնվող կնոջը: Դեպքի վայր են ուղարկվել փրկարարներ, որոնք օգնել են քաղաքացուն դուրս գալ ջրից:
Գետից դուրս բերված կինը գիտակցության է եկել: Շտապօգնության հաշվարկը վերջինիս հիվանդանոց է տեղափոխել: Վարչությունից չեն հայտնում, թե ինչպես է վերջինս հայտնվել ջրում: