«Հոգի» մուլտֆիլմը դարձել է Disney-ի եւ Pixar-ի՝ ամենաշատ գումար վաստակած նախագիծը ռուսական վարձույթում
Փիթ Ջոկերի եւ Քեմփ Պաուերսի «Հոգի» մուլտֆիլմը Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում դարձել է Disney եւ Pixar ստուդիաների՝ ամենաշատ գումար վաստակած նախագիծը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Disney-ի մամուլի ծառայությունը։
Նախքան այդ ամենաշատ գումարը վաստակել էր 2016թ․-ին թողարկված «Գլուխկոտրուկ» անիմացիոն ֆիմը։
Մուլտֆիլմը Ռուսաստանում են ԱՊՀ երկրկներում 1 069 332 694 ռուբլի է վաստակել (ավելի քան 14 մլն դոլար), ժապավենը դիտել է ավելի քան 4 մլն մարդ։
Ռուսական վրձույթում «Հոգի» մուլտֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել հունվարի 21-ին։ Սյուժեի կենտրոնում դպրոցում երաժշտության ուսուցիչ Ջո Գարդների պատմությունն է, որը հայտնվում է աշխարհների միջեւ եւ փորձում է իր մարմինը վերադարձնել սիրելի զբաղմունքին՝ ջազին։ «Հոգին» ռուսական վարձույթը գլխավորել է երեխ անգամ անընդմեջ։