Պուտինը Մարիո Դրագիին շնորհավորել է Իտալիայի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագիին պաշտոնավարման ստանձնման առթիվ:
«Հուսով եմ, որ կառավարության ղեկավարի պաշտոնում ձեր գործունեությունը կնպաստի ռուս-իտալական հարաբերությունների կառուցողական զարգացմանը, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը՝ ի շահ երկու ժողովորդների և անվտանգության ու կայունության ամրապնդմանը եվրոպական մայրցամաքում և ողջ աշխարհում»,- Պուտինի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հիշեցնենք, որ Եվրոպական Կենտրոնական բանկի նախկին ղեկավարն Իտալիայի վարչապետի պաշտոնն ստանձնել է փետրվարի 13-ին: