Համացանցում հրապարակվել է աշխարհի ամենառոմանտիկ վայրերից մեկի՝ ուղեծրից արված լուսանկարը
Տիեզերագնաց Սերգեյ Կուդ Սվերչկովը Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ Համացանցում հրապարակել է Տուպաի լողափի լուսանկարն ուղեծրից, որն անվանել է աշխարհում ամենառոմանտիկ վայրերից մեկը:
«Ձեր առջեւ Տուպաին է՝ թերեւս աշխարհում ամենառոմանտիկ վայրերից մեկը: Դա կղզիախումբ է ձյունաճերմակ ավազից լողափերով, փիրուզագույն ջրի լագունաներով եւ կոկոսի արմավենիներով, որը տեղակայված է Բորա Բորա կղզուց 19 կմ հյուսիսում:
Այդ լայն մարջանի խութը շրջապատում է կենտրոնում մանր ավազե լագունան: Հենց խութի մեջ առանձնանում է 2 խոշոր զանգված՝ արեւմուտքում մեծ կղզին եւ արեւելքում փոքր կղզիները»,-գրել է տիեզերագնացը: