Ինչպես նախապատրաստվել երկրաշարժին. փրկարարական ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյան
Փրկարարական ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե ինչպես նախապատրաստվել երկրաշարժին:
«Պարտադիր ընթերցանության համար՝ կարդալ-պատմել
Բնակչության գործելակերպն ու վարքականոնները երկրաշարժից առաջ
ՈՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁԱՆՔ ՉԴԱՌՆԱ գրքից
Ինչպես նախապատրաստվել երկրաշարժին
1988-ի Սպիտակի երկրաշարժի վերլուծությունը ցույց տվեց, որ երկրաշարժի նախապատրաստական փուլը սեյսմապաշտպանության հարցում վճռական նշանակություն ունի։
Այժմ թվարկենք այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են նախապատրաստական փուլում։
Ձեռք բերեք տարածքի սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզ