Մի քանի հնարք կա, որի օգնությամբ ամենանեղ փողոցներով 12-մետրանոց ավտոբուսները անցնում են. Մարության
Ես այցելել եմ եվրոպական փոքր քաղաքներ, որտեղ 12-մետրանոց ավտոբուսներ են գործում: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստում նշեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Երեւանի համար անհարմար չեն լինի 12 կամ 18 մետրանոց ավտոբուսները:
«Մի քանի հնարք կա, որի օգնությամբ ամենանեղ փողոցներով այդ ավտոբուսները անցնում են: Մեզ մոտ ավելի լայն փողոցներով են երթեւեկելու այդ ավտոբուսները»,-ասաց նա՝ հավելելով, որ ոչ մի խնդիր այդ առքումով չենք ունենալու: