ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Լիբիայի ժամանակավոր իշխանությանը կոչ է արել կառավարություն ձևավորել ու նախապատրաստվել դեկտեմբերին նախագահական ու խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Լիբիայի ժամանակավոր նոր իշխանությանը կոչ է արել օպերատիվորեն կառավարություն ձևավորել ու անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ իրականացնել երկրում համապետական ընտրություններ անցկացնելու համար, որոնք նախատեսված են դեկտեմբերին, հաղորդում է ТАСС-ը:
Նախատեսովում է, որ քաղաքական ճգնաժամում գտնվող Լիբիայում կազմակերպվելու են նախագահական ու խորհրդարանական ընտրություններ:
ՄԱԿ-ի ԱԽ-ն նաև ողջունել է փետրվարի 1-5-ը լիբիական քաղաքական երկխոսության ֆորումի շրջանակում ձեռք բերված համաձայնությունը, որով Լիբիայի գործադիր իշխանության միասնական մարմին պետք է ձևավորվի:
Անվտանգության խորհուրդը հակամարտող կողմերին կոչ է արել խստորեն պահպանել կրակի դադարեցման ռեժիմը, կարևորվել է նաև այլ պետությունների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանմանը հավատարիմ մնալը: