ՊՆ 5-րդ զորամիավորումում պարգևատրվել են լավագույն զինծառայողները
5-րդ զորամիավորումում փետրվարի 9-ին կայացել է զինծառայողների պարգևատրման արարողություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:
Զորամիավորման հրամանատար, գնդապետ Սմբատ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին արիության և բարձր մարտունակության համար, հույս հայտնել, որ նրանք այսուհետ ևս շարունակելու են նվիրումով ծառայել Հայոց բանակին և հայրենիքին։