Թբիլիսիի ամենամեծ շուկայում հրդեհ է բռնկվել
Թբիլիսիի գլխավոր շուկայում՝ Լելոյում, հրդեհ է բռնկվել։ Հայտնի է, որ այրվում է շուկայի վարչական շենքը, հայտնում է sputnik-georgia.ru-ն։
Այս պահին 9 հրշեջ բրիգադների ներկայացուցիչներն աշխատում են կրակի մարման ուղղությամբ։ Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։
Մեկ ամիս առաջ շուկայում ևս հրդեհ էր բռնկվել, որի ժամանակ կրակը տարածվել էր պահեստային տարածքների մի մասի վրա։