Բայդենը հայտարարել է, որ պարտադիր չէ, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունները լինեն կոնֆլիկտային
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Չինաստանը պետք է ակնկալի «ծայրահեղ մրցակցություն» ԱՄՆ-ից իր վարչակազմի օրոք, սակայն նոր հարաբերությունները, որոնք նա ցանկանում է հաստատել, պարտադիր չէ, որ լինեն կոնֆլիկտային, հաղորդում է Associated Press-ը:
CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում Ջո Բայդենը հայտնել է, որ նա դեռեւս պետք է զրուցի ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի հետ, ընդ որում՝ նշելով, որ երկու առաջնորդները բազմիցս հանդիպել են իրենց երկրների փոխվարչապետերի պաշտոնում ծառայելիս:
«Ես բավականին լավ եմ ճանաչում նրան»,-ասել է Ջո Բայդենը:
Նրա խոսքով, երբ կկայանա իրենց զրույցը, նրանք խոսելու թեմաներ կունենան: