Կյանքից հեռացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջորջ Շուլցը
Կյանքից հեռացել է Ջորջ Շուլցը՝ հանրապետական արտաքին քաղաքականության հիմնադրման հենասյունը, որի դիվանագիտությունն օգնել է ամրապնդել սառը պատերազմի ավարտը, գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով Շուլցի ընտանիքի հայտարարությանը: Նա 100 տարեկան էր:
Շուլցը զբաղեցրել է չորս տարբեր կառավարական պաշտոն Ռիչարդ Նիքսոնի եւ Ռոնալդ Ռեյգանի կառավարությունում եւ վեց տարվա ընթացքում եղել է Ռեյգանի վարչակազմի պետքարտուղարը:
Այնուհետեւ նա մնացել է ազգային անվտանգության, տնտեսության եւ բնապահպանության շահերի ակտիվ ներկայացուցիչ՝ երբեմն զբաղեցնելով պաշտոններ, որոնք մարտահրավեր են նետել Թրամփի վարչակազմին:
Լինելով հստակ համոզմունքներ ունեցող մարդ, որը հազվադեպ էր կորցնում հույզերի նկատմամբ վերահսկողությունը, Շուլցն առանցքային դեր է ոնեցել Խորհրդային Միության առաջնորդների հետ երկխոսությունը շարունակելու հարցում Ռեյգանին խրախուսելու գործում՝ չնայած Պենտագոնի, երբեմն նաեւ հենց նախագահի կողմից ուժգին դիմադրությանը: