ԵԿՄ վարչությունում փակ նիստ է անցկացվել
Այսօր տեղի է ունեցել ԵԿՄ վարչության փակ նիստ, որին մասնակցել է նաև պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ որպես ԵԿՄ վարչության փոխնախագահ: Թե նիստի օրակարգում ինչպիսի հարցեր են ընդգրկված եղել, հայտնի չէ:
Շուրջ երկու ժամ տևած նիստը ավարտվել է ժամը 18։00-ի սահմաններում: ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ հրավիրված նիստին մասնակցել են նաև ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: