Ո՞վ կդառնա համաշխարհային ֆուտբոլի լավագույն խաղացողը. Մարադոնայի պատասխանը
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին մարզիչ Դիեգո Մարադոնան կարծում է, որ համաշխարհային ֆուտբոլի լավագույն ֆուտբոլիստը կլինի «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին: Այս մասին գրում է Чемпионат.com-ը՝ հղում անելով իսպանական ԶԼՄ-ներին:
Մարադոնան իր հայրենակցին դիմել է հետևյալ խոսքերով. «Լեո, դու կդառնաս համաշխարհային ֆուտբոլի լավագույն խաղացողը: Իսկ այժմ վայելիր ֆուտբոլն ու երջանիկ եղիր ընտանիքիդ հետ»:
Պետք է նկատել, որ Մեսսիին Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի հետ համեմատելուց բացի, շատ հաճախ նրան համեմատում են նաև Մարադոնայի հետ: