Բրիտանացի վետերանը, որը հավաքում էր միջոցներ համավարակի դեմ պայքարի համար, հոսպիտալացվել է կորոնավիրուս ախտորոշմամբ
Երկրորդ համաշխարհային պատերազմի 100-ամյա վետերան Թոմ Մուրը, որը միջոցներ էր հավաքում համավարակի դեմ պայքարի համար, հոսպիտալացվել է COVID-19 ախտորոշմամբ: Այդ մասին թվիթերյան իր էջում հայտնել է նրա դուստր Հաննա Ինգրեմ Մուրը, հաղորդում է Associated Press-ը:
Նա հայտնել է, որ կապիտան Թոմը հոսպիտալացվել է Բեդֆորդի հիվանդանոցում, եւ նրան անհրաժեշտ է լրացուցիչ օգնություն շնչուղիների նորմալ աշխատանքն ապահովելու համար:
Կապիտան Թոմի դուստրը պատմել է, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում նրա հայրը բուժվել է թոքաբորբից եւ անցած շաբաթ ստացել կորոնավիրուսի թեստի դրական պատասխանը:
Հիշեցնենք, որ համավարակի սկզբում կապիտան Մուրը կազմակերպել էր ինքնատիպ դրամահավաք համավարակի դեմ պայքարի համար՝ իր այգում 100 քայլ անելով, որպեսզի հավաքի 1000 ֆունտ (1370 դոլար), սակայն դրա փոխարեն նա հավաքել էր 33 միլիոն ֆունտ (45 միլիոն դոլար):