Հանրահավաք Հանրապետության հրապարակում. քաղաքացիները պահանջում են իշխանության հրաժարականը (Տեսանյութ)
Հանրապետության հրապարակում հանրահավաք է ընթանում. իշխանափոխության պահանջով ակցիային մասնակցում են տարբեր քաղաքական, հասարակական գործիչներ, քաղաքացիներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, մշակույթի ու արվեստի գործիչներ:
Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը: «Մեր ներկայությամբ մենք կհաստատենք, որ ի հեճուկս դավաճան իշխանավորների, մեր բանակը չի պարտվել, չի մահացել, կանգուն է և պատրաստ պաշտպանելու երկիրն ու ժողովրդին արտաքին և ներքին թշնամիներից: Սպասում ենք բոլոր գիտակից, արժանապատիվ քաղաքացիներին հայահավաքին` իրենց պատիվը վերականգնելու գործին մասնակից լինելու»,- ասաց քաղաքացիներից մեկը:
Դերասան, ռեժիսոր Հրանտ Թոխատյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այստեղ է արտահայտելու իր կարծիքը. «Ես կողմնակից եմ, որ լինի գործողություն, բայց ապստամբությանը դեմ եմ»: