Նավթի և թանկարժեք մետաղների գները նվազել են
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունվարի 27-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.47%-ով և կազմել 52.60 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.23%-ով և կազմել 55.48 դոլար:
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում: Ներկայումս առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:
London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:
NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են
NYMEX բորսայի հունվարի 27-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 0.44%-ով և կազմել 1835.40 դոլար, արծաթի գինը նվազել է 0.75%-ով և կազմել 25.17 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 2.60%-ով և կազմել 1068.50 դոլար:
Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:
Ալյումինի գինը նվազել է, մոլիբդենինն՝ աճել. գունավոր մետաղների գները՝ ըստ LME-ի
Լոնդոնի մետաղների բորսայի հունվարի 27-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինը նվազել է 0.12%-ով և կազմել 2003.50 դոլար, պղնձի գինը նվազել է 1.12%-ով և կազմել 7900.50 դոլար, կապարի գինը նվազել է 0.29%-ով և կազմել 2054.00 դոլար, նիկելի գինը նվազել է 2.35%-ով և կազմել 17860.00 դոլար, անագի գինն աճել է 1.41%-ով և կազմել 22850.00 դոլար, ցինկի գինը նվազել է 3.90%-ով և կազմել 2608.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.49%-ով և կազմել 22708.00 դոլար, կոբալտի գինն աճել է 1.05%-ով և կազմել 40040.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է:
Ամերիկյան ինդեքսները նվազել են
ԱՄՆ ֆոնդային բորսաների հունվարի 27-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 2.05%-ով և կազմել 30303.17 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 2.57%-ով և կազմել 3750.77 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 2.61%-ով և կազմել 13270.60 կետ:
Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:
S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:
NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա:
Եվրոպական ինդեքսները նվազել են
Եվրոպական ֆոնդային բորսաների հունվարի 27-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.81%-ով և կազմել 13620.46 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.16%-ով և կազմել 5459.62 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 1.30%-ով և կազմել 6567.37 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 2.10%-ով և կազմել 1393.02 կետ: