Նապոլեոնի ինքնագիրը կարող է վաճառքի հանվել 1 միլիոն եվրոյով
Նապոլեոնի ինքնագրի արժեքը, ըստ նախնական գնահատականների, կարող է 1 միլիոն եվրո կազմել: Այն առաջին անգամ կներկայացվի Փարիզում հունվարի 27-ին: Այն ձեռագիր պատմություն է Աուստերլիցի ճակատամարտի (1805) մասին, որը թելադրվել է Ֆրանսիայի կայսեր կողմից եւ հագեցած է նրա իսկ ծանոթագրություններով:
«Ինքնագիրը երկար տարիներ պահվում էր գեներալ Բերտրանի հետնորդների մոտ, ում Նապոլեոնը թելադրել էր այս գրառումներն իր հայտնի ռազմական հաղթանակի մասին,- Point de Vue ամսագրին պատմել է ֆրանսիացի պատմաբան եւ կոլեկցիոներ Ժան-Էմանյուել Ռոն:- Ես բոլորովին պատահաբար եմ ձեռք բերել այս ֆոլիանտը կես դար առաջ եւ այսքան ժամանակ պահել եմ իմ տանը: Սակայն Նապոլեոնի մահվան 200-ամյակի տարում որոշեցի այն ցուցադրել իր պատկերասրահում», փոխանցում է ՏԱՍՍ-ը: