«Թվային հսկաները» դե ֆակտո մրցակցում են պետությունների հետ. Պուտին
Հիմա «թվային հսկաները» մեծ դեր են խաղում հանրության կյանքում եւ մի շարք ուղղություններով արդեն մրցակցում են պետությունների հետ, այսօր տեսակապով ելույթ ունենալով «դավոսյան շաբաթի» շրջանակում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ ժամանակակից տեխնոլոգիական եւ առաջին հերթին թվային հսկաները սկսել են ավելի նշանակալի դեր խաղալ հանրության կյանքում:
«Հիմա այդ մասին շատ են խոսում, հատկապես իրադարձությունների վերաբերյալ, որոնք նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղի են ունեցել [Միացյալ] Նահանգներում,- նշել է Պուտինը: - Դրանք արդեն ոչ թե ինչ-որ տնտեսական հսկաներ են. առանձին ուղղություններով դրանք արդեն դե ֆակտո մրցակցում են պետությունների հետ»: