Վեդիում այսօր՝ հունվարի 27-ին, բացվեց խաչքար՝ Արցախում զոհվածների հիշատակին: Միջոցառմանը մասնակցում էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը
Վեդիում այսօր՝ հունվարի 27-ին, բացվեց խաչքար՝ Արցախում զոհվածների հիշատակին: Միջոցառմանը մասնակցում էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա իր խոսքում նշեց. «Ուզում եմ գլուխ խոնարհել զոհվածների հարազատների, ընտանիքի անդամների առջեւ: վերքերը շատ թարմ են, ունենք անհետ կորածներ, բայց մյուս կողմից չենք կարող մոռանալ այն հերոսությունները, որոնք կատարել են մեր զինվորները, հրամանատարներն ու կամավորականները: մենք չենք պարտվել, մեր դեմ կռվել է մի ամբողջ նոր ձեւավորվող ռազմական կոալիցիա՝ Թուրքիա, Պակիստան, Ադրբեջան, վարձկաններ:
Սա պատերազմ չէր, սա Ցեղասպանության փորձ էր մի ազգի նկատմամբ, որը գոյատեւել է հազարամյակներ եւ նման փորձեր շատ է տեսել: Սա էլ ենք անցնելու եւ շարունակելու ենք մաքառել այս անարդար մոլորակի վրա: Մեր լուսավոր օրերը դեռ առջեւում են:
Ես երկու կարեւոր առաքելություն եմ ուզում կատարել. նախ ուզում եմ նորից խոնարհվել մեր բոլոր զոհվածների հարազատների առջեւ: Բոլորն են հերոս, բայց ես չեմ կարող չառանձնացնել Արցախի պաշտպանության բանակի լավագույն գումարտակի հրամանատարի՝ Դավիթ Վանիկի Ղազարյանին, որն արժանացել է Արցախի հերոսի կոչման: Նա իրականում ունենալով նորակոչիկների գումարտակ, լինելովբ ամենածանր մարտական ուղղությունում, որը եել է հակառակորդի գլխավոր հարվածի ուղղությունը: Շնորհիվ Դավիթ Ղազարյանի եւ իր հերոսական գումարտակի նորակոչիկների, հակառակորդին չհաջողվեց իրականացնել իր պլանը: Պլանն իրականացրեց այլ ուղղությամբ:
Ես ուզում եմ Արցախի հերոսի կոչումը փոխանցել ընտանիքին»: