Էրդողանն ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկելու է Ադրբեջանում թուրքական զորքերի հետագա գործողությունները
Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը Ադրբեջանում թուրքական զորքերի գործունեության մասին քննարկում է ծավալելու, հայտնում է minval.az-ը:
Թուրքիայի ազգային անվտանգության խորհդիր հունվարի 28-ին կայանալիք նիստը վարելու է նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը:
Ակնկալվում է, որ այս տարվա առաջին հանդիպմանը կքննարկվեն ռազմավարական հարցեր, այդ թվում՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Ադրբեջանում, Լիբիայում և Սիրիայում Թուրքիայի զինված ուժերի գործունեության, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ:
Թուրքիայի և Հունաստանի միջև Էգեյան ծովի և Արևելյան Միջերկրական ծովի վերաբերյալ բանակցությունները նույնպես այն առաջնահերթ հարցերի թվում են, որոնք քննարկվելու են նիստի ընթացքում: