Իսրայելում սահմանված կարանտինի պայմաններում լեռնային այծերն անարգել զբոսնում են ամայացած քաղաքում (լուսանկարներ)
Իսրայելում կորոնավիրուսի տարածման ֆոնին մի շարք սահմանափումներ են մտցվել։ Մի շարք շրջաններում կարանտին է գործում, այդ թվում՝ Նեգև անապատում գտնվող Միցպե Ռամոն շրջանում, որի սակավամարդ փողոցներում սկսել են անարգել շրջել լեռնային այծերը, գրում է The Guardian-ը։
Նշվում է, որ այդ շրջանում կարանտինը կգործի մինչև ամսվա վերջ։
Վերջին տվյալներով՝ Իսրայելում հաստատավել է կորոնավիրուսի 606 365 դեպք, որից 4498-ը՝ մահվան ելքով։