Բայդենը կասկածում է, որ Թրամփի իմփիչմենթի գործընթացը հաջողությամբ կպսակվի. CNN
ԱՄՆ նախագահ eո Բայդենը կարծում է, որ երկրի նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի իմփիչմենթը Սենատում չի ստանա անհրաժեշտ հանրապետականների ձայները և չի կայանա: Այս մասին հաղորդում է RT-ն՝ հղում տալով CNN-ին:
«Կարծում եմ, որ դա պետք է տեղի ունենար», - ասել է Բայդենը իմփիչմենթի գործընթացի մասին:
Հեռուստաալիքի տվյալներով ՝ ԱՄՆ նախագահը կասկածում է, թե իմփիչմենթը կստանա անհրաժեշտ 17 հանրապետականների ձայն և Թրամփը մեղավոր կհամարվի:
Բայդենը շեշտել է, որ գործընթացի արդյունքն այլ կլիներ, եթե Թրամփը ստիպված լիներ մնալ իր պաշտոնում եւս վեց ամիս: