Անվանվել են աշխարհի ամենաարագ կենդանիները
Փորձագետներն անվանել են աշխարհի ամենաարագ կենդանիներին, եւ վարկանիշային աղյուսակում առաջին տեղում է ոչ թե վագրակատուն, ինչպես կարելի է ենթադրել, այլ սապսանը, հաղորդում է «Actual news»-ը:
Այն հազվադեպ է հասնում ֆանտաստիկ արագության, սակայն երբեմն որսի ժամանակ սապսանի արագությունը հասնում է ժամում 390 կմ-ի: Նման արագության դեպքում սապսանի եղունգները դառնում են այնքան մահացու, որ դրանց հարվածը կարող է գլխատել զոհին: Այլ անհավանական արագ թռչուն է ասեղապոչ ջրածիծառը, որն ունակ է զարգացնել ժամում մինչեւ 170 կմ արագություն:
Եթե գնահատենք կենդանիների արագությունը՝ նրանց մարմնի երկարության համեմատությամբ, ապա ամենաարագը Paratarsotomus macropalpis տիզն է: Մեկ վայրկյանում այն հաղթահարում է հեռավորություն, որը 320 անգամ ավելի երկար է սեփական մարմնից: Hybomitra բոռեխը, ինչպես զարմանքով հայտնաբերել են գիտնականները, կարող է զարգացնել ժամում 140 կմ արագություն:
5-րդ տեղում է սեւ մարլինը, որը կարող է լողալ ժամում 130 կմ արագությամբ:
Վագրակատուն, որն ունակ է զարգացնելու ժամում 100 եւ ավել կմ, ամենաարագ ցամաքային կենդանին է, սակայն, ինչպես պարզվեց, աշխարհում էլ ավելի արագ կենդանիներ կան: Ի դեպ, վագրակատուն 100 կմ արագությունը հավաքում է ընդամենը 3 վայրկյանում: