Բողոքի ցույց Լիբանանում՝ ընդդեմ կորոնավիրուսային սահմանափակումներ. կան տուժածներ և տասնյակ բերման ենթարկվածներ
Լիբանանի Տրիպոլի քաղաքում բողոքի ցույց է տեղի ունեցել ընդդեմ կարանտինային սահմանափակումների: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ նշելով, որ այդ ցույցի ժամանակ տուժել է 5 ցուցարար և 3 իրավապահ:
Ըստ «Սինհուա» լրատվամիջոցի՝ ցուցարարաները եկել են քաղաքային կառավարության շենքի մոտ՝ պահանջելով չեղարկել մեկուսացման վերաբերյալ սահմանափակումները, որոնք, ըստ ցուցարարների, վնաս են հասցրել տնտեսությանը և վատացրել կյանքը: Իրենք սկսել են իրավապահների ուղղությամբ քարեր նետել: Ի պատասխան՝ երկրի անվտանգության ծառայությունների աշխատակիցներն արցունքաբեր գազ և մահակներ են կիրառել՝ ամբոխը ցրելու համար: Տասնյակ ցուցարարները ձերբակալվել են տեղում:
Հիշեցնենք, որ Լիբանանի պաշտպանության Բարձրագույն խորհուրդը երկրում արտակարգ, սանիտարական դրությունը երկարաձգել է մինչև փետրվարի 8-ը:
Լիբանանում կորոնավիրուսով վարակված է 282 249 մարդ, մահացել է 2 574 մարդ: