Թրամփի նստավայրի մոտակայքում քաղաքական գործչին վիրավորող բաններներով ինքնաթիռ է թռչել
Ֆլորիդայում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրի մոտակայքում քաղաքական գործչին վիրավորող բաններներով ինքնաթիռ է թռչել: Տեղի ունեցած լուսանկարներն ու տեսանյութը թվիթթերում հրապարակել են ականատեսները:
Բաններներից մեկի վրա գրված է եղել. «Թրամփ, դու խղճուկ անհաջողակ ես, վերադարձի՛ր Մոսկվա»: Մեկ այլ բանների վրա գրված է եղել. «Թրամփ՝ պատմության մեջ վատագույն նախագահը»: