Դոլարի փոխարժեքն աննշան նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 25-ին, կազմել է 518.36 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.08 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 629.39 դրամ (նվազել է 1.71 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 708.60 դրամ (աճել է 0.26 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.88 դրամ (նվազել է 0.07 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 421.97 դրամ, ոսկի՝ 30,876.47 դրամ, պլատին՝ 18,215.57 դրամ: