Եվրոպական կենտրոնական բանկը կստեղծի կլիմայի փոփոխությւան կենտրոն
Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) որոշում է ընդունել կլիմայի փոփոխության հատուկ կենտրոնի ստեղծման մասին, որի հիմնական նպատակը կդառնա կլիմայական քաղաքականության ոլորտում բանկի տարբեր ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը: Այս մասին նշված է ֆինանսական հաստատության մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կլիմայի փոփոխությունը ազդեցություն է գործում մեր քաղաքականության բոլոր ոլորտների վրա»,- նշել է ԵԿԲ ղեկավար Քրիսթին Լագարդը: «Կլիմայի փոփոխության կենտրոնը կառույց է, որը մեզ անհրաժեշտ է, որ այս խնդրով արագ եւ վճռականորեն զբաղվենք»,- հավելել է նա: Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, նոր ստորաբաժանումը ստեղծելու եւ ուղարկելու է ԵԿԲ կլիմայական օրակարգը՝ հենվելով փորձագետների փորձի վրա, որոնք արդեն զբաղվում են կլիմայի փոփոխության հետ կապված հարցերով:
Սպասվում է, որ կենտրոնը կունենա շուրջ 10 աշխատակից, որոնք աշխատում են բանկի մյուս ծառայողների հետ միասին: Այն ենթարկվելու է ԵԿԲ ղեկավարին, որը համակարգում է կարգավորողի գործունեությունը կլիմայի փոփոխության եւ կայուն ֆինանսավորման ոլորտում: Ենթադրվում է, որ նոր կառույցը աշխատանքը կսկսվի 2021 թվականի սկզբին: Նման կարգի կենտրոնի ստեղծման մասին որոշումն «արտացոլում է կլիմայի փոփոխության նշանակությունը տնտեսության եւ ԵԿԲ քաղաքականության համար, ինչպես նաեւ ռազմավարական պլանավորմանն ու համակարգմանը ավելի կառուցողական մոտեցման անհրաժեշտությունը»:
Իտալացի տնտեսագետ, ԵԿԲ գործադիր կոմիտեի անդամ Ֆաբիո Պանետան իր հերթին նշել է, որ ԵԿԲ-ն իր տնտեսական վերլուծության մեջ եւ քաղաքականությունն իրականացնելիս պետք է հաշվի առնի կլիմայի փոփոխության հետեւանքները: