Երևան, 29.Մարտ.2024, 00:00 |
Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համա... Ստանոն արձագանքել է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հ... Հրշեջները կրակը մարելուց հետո հայտնաբերել են ... ՏԿԵ նախարարի տեղակալի գլխավորությամբ քննարկվե... ԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խոր... Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներ... Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման անվճար ս... Ուկրաինան կարող է բանակցություններ սկսել Ռուս... Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գ... Պարզվել են զինծառայող Ժորա Կարապետյանին անզգո... Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդների դիմ... Իմ դիմումի հիման վրա ՔԿ-ում վարույթ է նախաձեռ... Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմա... Նարեկ Մանթաշյանին հրավիրել են ՔԿ և նոր մեղադր... Կիևին Patriot հակահրթիռային համակարգեր ու հրե... ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տա... Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխիքը Ռուսա... Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վեր... Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղությանն ավելի մոտ... ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առ... Եղեգնաձորում զենքի գործադրմամբ խուլիգանությու... «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայող... Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվե... «ՎԱԶ 2106»-ը մերկասառույցի պատճառով դուրս է ե... Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխու... Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած... Սուրբ Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջ... Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի ... Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բան... Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում... ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել 3,9 միլիարդ դոլար ... Քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկ... Ինչու է չեղարկվել Ադրբեջանում ապօրինաբար պահվ... Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությո... «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցա... Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպ... Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ ք... Քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյն ազատ է ... Հրազդանի կիրճում հայտնաբերվել է գողության մեղ... Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատ... Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի ... Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպ... Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մե... Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտու... Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հ... Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին ... Վարսեն Աղաբեկյանը նշականվել է Պաղեստինի Արտաք... Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել ա... Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայաց... «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդա... «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երե... «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության... Վերացվել է կաթնամթերքի արտադրության գործունեո... Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարն... Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություննե... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Լանջազատ գյուղի ոլորանների մոտակայքում քարաթա... «Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Ար... Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները մարտի 29-... Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-... Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և... «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում ... «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային ... «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հա... «Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ ... «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են... Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բ... «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասո... «Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են ... «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ... «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞... «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դա... Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների հ... Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյ... «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի ... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգա... Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է ... Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո...

Դավիթ Տոնոյանը պետք է փակագծեր բացի․ Տիգրան Աբրահամյանի հոդվածը

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի այսօրվա հարցազրույցին։

Հոդվածը կարդացեք ստորև։

«Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պաշտոնանկությունից հետո առաջին անգամ հրապարակային խոսք է հնչեցրել՝ ԶԼՄ-ներից մեկի հետ հարցազրույցում անդրադարձել ինչպես վերջին պատերազմական գործողություններին, այնպես էլ իր անձին վերաբերող որոշ քննադատություններին։

Հետպատերազմյան փուլում, մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ նախկին, ներկա մի շարք պաշտոնյաներ պարտավոր են խոսել և ցրել այն տեղեկատվական վակուումը, որն ստեղծվել է պատերազմի օրերին և դրանից հետո։

Պետք է խոստովանել, որ առ այս պահը հանրությունն այդ թեմայով շարունակում է մնալ տեղեկատվական շրջափակման մեջ, ինչը ստեղծված իրավիճակին լրացուցիչ լարվածություն է փոխանցում։

Դավիթ Տոնոյանը խոսեց։ Չէի ասի, թե նա այս հարցազրույցով էական տեղեկատվություն փոխանցեց հանրության համար կարևորություն ներկայացնող թեմաների շուրջ, բայց հույս ունեմ, որ նա առաջիկայում մի շարք խնդրահարույց թեմաների շուրջ դեռ կծավալվի։

Մեկ կարևոր հանգամանք կա, որ իսկզբանե պետք է հստակեցվի՝ ի՞նչն է դրդել նախկին նախարարին խոսելու, այս դեպքում՝ ինքնապաշտպանվելու։

Արդյո՞ք դա կապված է ավելի վաղ, իր անձի հետ կապված դեմքի/դեմքերի գործով հարուցված քրեական գործին, արդյո՞ք սա պայմանավորված է իր դեմ՝ նաև իշխանության հպումով իրականացվող հակաքարոզչությանը, մասնավորապես, որպես պարտության հիմնական մեղավորի։

Հայաստանի վարչապետն արդեն մի քանի անգամ հրապարակային հարցադրում է արել, նշելով, որ ինքը առաջին պատասխանատուն է, սակայն արդյո՞ք առաջին մեղավորն է՝ սլաքն ուղելով Զինված ուժերի գլխավոր շտաբի և Պաշտպանության նախարարության ուղղությամբ՝ հասկանալի է, որ առաջին հերթին այդ կառույցների առաջին դեմքերի դեմ։

Ասածս ենթադրություն չէ, որովհետև հետպատերազմյա փուլի առաջին իսկ օրերից Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն ուղիղ կամ քողարկված ձևով փորձում էին իրադրության ողջ պատասխանատվությունը բարդել զինված ուժերի վրա։

Եվ երրորդ, արդյո՞ք Դավիթ Տոնոյանը հանրությանը տեղեկատվություն փոխանցելու գործառույթը կարևորել է և առաջնորդվել է այս սկզբունքով։

Ի դեպ, այդ օրերին, իմ համար դեռևս անհայտ պատճառներով, ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ու Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մտան այդ խաղի մեջ՝ տարբեր լրատվամիջոցներով փորձելով պահել վարչապետի թիկունքը՝ իրենք իրենց նետելով «այրվող խարույկը»։

Ենթադրում եմ, որ ավելի ուշ գիտակցելով իրենց քայլերի հետևանքները՝ առաջին հերթին իրենց համար, վերջիններս հետագայում զերծ մնացին իշխանության քարոզչության առաջամարտիկները լինելու՝ նախապես իրենց վերապահված դերից և «խորն ընդհատակ անցան»։

Գալով բուն հարցազրույցին՝ պետք է հասկանալ, ո՞ւմ էին ուղղված նախկին նախարարի ուղերձները։ Հասցեատերեր կարելի է փնտրել կառավարությունում, Անվտանգության խորհրդում, Պաշտպանության նախարարությունում, ԶՈՒ Գլխավոր շտաբում, ընդդիմադիր ճամբարում, սակայն հանրության ճնշող մեծամասնության համար այս հարցազրույցում լուրջ ուղերձներ չկային։

Մի դրվագի վրա եմ ցանկանում ուշադրություն սևեռել, որը ևս հաստատում է, որ այս պահին խոսքը մեծ արժեք ունի։ Դավիթ Տոնոյանը նշում է, որ «մենք պարտություն ենք կրել բոլոր առումներով անհավասար մարտում, բայց դա որևէ մեկին իրավունք չի տալիս խաղալ մեր ժողովրդի ազգային արժանապատվության հետ: Պետք է դադարեցնել մարդկանց հոգեբանորեն հյուծող այս քաղաքական մղձավանջը և թերարժեքության բարդույթ ներարկելու փոխարեն վերլուծել սխալները, դասեր քաղել ու աշխատել»:

Հանրությանը քաղաքական մղձավանջից և թերարժեքության բարդույթից զերծ պահելու համար Հայաստանի և Արցախի նախկին, ներկա պաշտպանության նախարարները, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը, տարբեր բարձրաստիճան զինվորականներ պետք է հանրության հետ հաղորդակցվեն։ Դրա միջոցներն ու մեթոդները թող իրենք որոշեն՝ ըստ պահի, իրադրության նպատակահարմարության, բայց պետք է խոսեն։

Այդ հաղորդակցության արդյունավետությունն էլ կախված է նրանց անկեղծությունից և փոխանցվող տեղեկատվության ծավալից ու բովանդակությունից։ Հասկանալի է, որ կան բաներ, որոնք անվտանգության տարրական պահանջներից կախված դեռևս ենթակա չեն հրապարակման, իսկ որոնք ենթակա են պետք է հրապարակվեն՝ որքան շուտ այնքան լավ։

Հասկանում եմ, որ առկա քաղաքական իրավիճակը, ինչու չէ՝ իշխանության վերին օղակներից իջեցվող ճնշումներն ամենաբարենպաստ իրավիճակը չեն ստեղծել, սակայն գոնե աստիճանաբար պետք է հրապարակային խոսք հնչեցվի։

Դավիթ Տոնոյանն իր «մեղքերը գոնե մասամբ քավելու» կամ ուղղակի իր խղճի առաջ պատասխանատու լինելու նպատակահարմարությունից ելնելով դեռ պետք է խոսի։ Պետք է խոսի՝ փակագծեր բացելով, իրավիճակի պատասխանատուներին ուղիղ մատնանշելով և ռազմաքաղաքական իրադրությանը օբյեկտիվ գնահատականներ տալով»։

դիտվել է 168 անգամ
Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համա... Ստանոն արձագանքել է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հ... Հրշեջները կրակը մարելուց հետո հայտնաբերել են ... ՏԿԵ նախարարի տեղակալի գլխավորությամբ քննարկվե... ԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խոր... Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներ... Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման անվճար ս... Ուկրաինան կարող է բանակցություններ սկսել Ռուս... Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գ... Պարզվել են զինծառայող Ժորա Կարապետյանին անզգո... Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդների դիմ... Իմ դիմումի հիման վրա ՔԿ-ում վարույթ է նախաձեռ... Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմա... Նարեկ Մանթաշյանին հրավիրել են ՔԿ և նոր մեղադր... Կիևին Patriot հակահրթիռային համակարգեր ու հրե... ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տա... Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխիքը Ռուսա... Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վեր... Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղությանն ավելի մոտ... ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առ... Եղեգնաձորում զենքի գործադրմամբ խուլիգանությու... «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայող... Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվե... «ՎԱԶ 2106»-ը մերկասառույցի պատճառով դուրս է ե... Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխու... Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած... Սուրբ Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջ... Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի ... Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բան... Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում... ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել 3,9 միլիարդ դոլար ... Քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկ... Ինչու է չեղարկվել Ադրբեջանում ապօրինաբար պահվ... Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությո... «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցա... Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպ... Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ ք... Քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյն ազատ է ... Հրազդանի կիրճում հայտնաբերվել է գողության մեղ... Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատ... Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի ... Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպ... Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մե... Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտու... Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հ... Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին ... Վարսեն Աղաբեկյանը նշականվել է Պաղեստինի Արտաք... Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել ա... Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայաց... «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդա... «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երե... «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության... Վերացվել է կաթնամթերքի արտադրության գործունեո... Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարն... Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություննե... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Լանջազատ գյուղի ոլորանների մոտակայքում քարաթա... «Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Ար... Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները մարտի 29-... Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-... Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և... «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում ... «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային ... «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հա... «Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ ... «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են... Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բ... «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասո... «Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են ... «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ... «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞... «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դա... Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների հ... Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյ... «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի ... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգա... Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է ... Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan