Չինաստանում գազատար է պայթել. կա 8 վիրավոր և 3 անհետ կորած
Չինաստանի հյուսիսարևելյան Լիաոնինգ նահանգի Դալյան քաղաքում գազատար է պայթել: Այս մասին հայտնում է Xinhua լրատվական գործակալությունը, նշելով՝ ներկայումս տեղեկություններ կան միայն 8 տուժածի և 3 անհետ կորածի մասին։
Նշվում է՝ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանց մոտ հիմնականում պատուհանի ապակիների կոտրվելու հետևանքով ստացած վնասվածքներ են:
Պայթյունը որոտացել է վաղ առավոտյան։ Ըստ նախնական տվյալների՝ պատճառը գազի արտահոսքն է: