Երևան, 24.Ապրիլ.2024, 00:00 |
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն... Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն... ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կոր... «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակո... Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-... Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային... 24 ժամ ջուր չի լինելու Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հ... Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ... Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համ... Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որո... Հիշատակի երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ. Հայոց ցեղաս... Տասնյակ հասցեներում լույս չի լինի ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք... Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել... Չինաստանում հորդառատ անձրևները հանգեցրել են ջ... Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ... Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբ... Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, ո... Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ» Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օ... Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ» Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա տուժած Չեխիայի արտգործնախարարը ողջունել է Հայաստանի ... Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերություն... Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծ... ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների ... Արկադի Դումիկյանը ներկայացրել է իր նոր՝ «Դուդ... Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործ... «Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարա... Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է ... Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշոր... Խնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտ... ՆԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է ՄԱԿ-ի ճանապ... Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ... Կոլումբիայի քաղաքապետերից մեկի տաբատն ընկել է... Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբ... Պահանջում ենք իշխանությունից դուրս բերել ՀՀ-ո... ՄԻՊ-ն արձագանքել է ֆրանսահայ լրագրող Լեո Նիկո... Քննարկվել են Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կա... Քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդ... Գնդապետ Միհրան Մախսուդյանը հոսպիտալացվել է Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիս... Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ են... Երկրապահից հեռու մնացեք, թողեք՝ մենք մեր սահմ... Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը կպայքարի ԵԱ-ի կիս... ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է Քննարկվել են կրթության ոլորտում համընդհանուր ... Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությ... ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում... Ոչնչացվել է Գազայի հատվածի ամբողջ քաղաքացիակա... Ջահերով երթ՝ Կիրանցում. ճանապարհը դեռ փակ է Կասեցվել է «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի ... ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վ... Շատ ուրախ ու հպարտ եմ, եղբայր․ Խաչանովը՝ Մխիթ... Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսահայերի խ... ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում... Արաբկիրի շուկայի աշխատանքները կշարունակվեն մի... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը ԵԱ-ի կիսաեզրափա... Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված ի... Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տե... ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին. վերջինս ներ... Իրանն ու Պակիստանը համատեղ կպայքարեն ահաբեկչո... Հանրապետության հրապարակում այրեցին Ադրբեջանի ... Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել ե... Ի՞նչ սև կատու է անցել «Հայաստան» դաշինքի և «Պ... Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճար... Այն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա... Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա ...

Ինչու սկսվեց և շարունակվեց պատերազմը․ Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը «Այլընտրանքային նախագծեր» խմբի կայքում ներկայացրած հոդվածում փորձել է մատնացույց անել այն հիմնական խնդիրները, որոնք հանգեցրին 44-օրյա պատերազմին և հայկական ղեկավարության կապիտուլյացիային։ Հոդվածում փորձ է արվում ներկայացնել վերջին երեք տարիներին տեղի ունեցած իրադարձությունների ամբողջական վերլուծությունը։ Համառոտագրում ներկայացված են հիմնական սխալները, եզրահանգումները։

Համառոտագիր

Սխալ 1. Այն բանից հետո, երբ Արևմտյան աշխարհը հրաժարվեց «անվճար» ֆինանսավորել հետհեղափոխական Հայաստանը, Փաշինյանն ու իր թիմը պատրաստ էին Արցախի խնդրի «խաղաղ և արագ կարգավորմանը»՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և ներդրումների դիմաց։ Այդ պատճառով հայտնվում է ոչ հրապարակային «հողեր փողի դիմաց» բանաձևը, և դա Փաշինյանի առաջին ու հիմնական սխալն էր։ Նրա համար մեկ այլ դրդապատճառ դարձավ, պայմանականորեն ասած, Քոչարյանի գործի՝ իր համար անցանկալի զարգացումը, ինչը Փաշինյանին վերջնականապես դրդեց Արցախի հարցում «խաղաղ և արագ լուծմանը»։

Սխալ 2. Տարօրինակ է, որ Փաշինյանը և իր թիմը թաքցնում էին ողջ բանակցային գործընթացը, և հասարակական կարծիքը չէին նախապատրաստում խաղաղ համաձայնագրերին։ Համաձայնեք, որ նրա համար դա շատ ավելի հեշտ կլիներ, քան՝ սադրել պատերազմ՝ հանրությանը գցելով մոլորության մեջ, ստեղծել հաղթանակի էյֆորիա և, ըստ էության, գործը ցինիկաբար տանել կապիտուլյացիայի: Հենց այստեղ է տեղի ունենում Փաշինյանի երկրորդ սխալը՝ ամբողջ բանակցային գործընթացը գաղտնի պահել, հասարակական կարծիքը չնախապատրաստել «արագ և շահավետ խաղաղության», ու դրա փոխարեն շարունակել զարգացնել «նախկինների» և «մարտի 1-ի» թեման։

Սխալ 3. Փաշինյանի ժամանակաշրջանի՝ Արցախյան խնդրի կարգավորման կարևոր առանձնահատկություններից էր այն, որ զուգահեռ ընթանում էր մի քանի գործընթաց։ Առաջինը՝ հրապարակային-պաշտոնական ձևով, ԱԳՆ-ների և ԵԱՀԿ Մինսկի խմբի մակարդակում, մյուսը՝ գաղտնի-ոչ պաշտոնական՝ հատուկ ծառայությունների ղեկավարների, ինչպես նաև՝ Փաշինյանի թիմի արևմտամետ հատվածի և այլ լիազորված անձանց մակարդակում, ինչի մասին արդեն բոլորին հայտնի է։ Հենց այստեղ էլ արձանագրվում է Փաշինյանի երրորդ սխալը՝ նա չկարողացավ ճիշտ կողմնորոշվել իր ծրագիրն իրագործելու համար հիմնական գործընկեր ընտրելու հարցում և փորձում էր նստել երկու աթոռի միաժամանակ։ Բացի այդ, նա սկսեց վերացնել անմիջական հարևանների հետ հարաբերությունների ձևավորված ավանդույթները՝ տարածաշրջանում անցողիկ խոստումների և սպասելիքների դիմաց։

Սխալ 4. Լավրովյան պլանի համաձայն՝ հակամարտող երկու կողմերը պիտի գնային փոխիջումների, բայց ժամանակի ընթացքում Ալիևի ախորժակը կտրուկ մեծացավ։ Ստեղծվեց մի իրավիճակ, երբ «ով վճարում էր, նա էլ պատվիրում էր երաժշտությունը»։ Փաշինյանի հետ գաղտնի, ոչ պաշտոնական բանակցություններում Ալիևը չէր կարող բաց թողնել և ոչ մի շանս՝ նոր զիջումներ կամ նոր տարածքներ «պոկելու» համար՝ բացի Լավրովյան պլանով նախատեսվածից։ Հենց սրա արդյունքում ադրբեջանական կողմը հատուկ ձևով դրեց Շուշիի հարցը, այսինքն՝ Շուշին դարձնել ամբողջովին ադրբեջանական և հանձնել ադրբեջանական կողմի վերահսկողությանը։ Թերևս խաղաղ տարբերակով Շուշիի հարցը Ադրբեջանի օգտին լուծելու միակ տարբերակը Արցախի՝ նախկին ԼՂԻՄ-ի որոշ մասերից հրաժարվելն էր՝ այդպիսով Ադրբեջանի համար բերդաքաղաքը հասանելի դարձնելով։ Նմանատիպ զիջումը կարող էր Փաշինյանի համար ընդունելի լինել, սակայն նա հասկանում էր, որ Շուշիի պատճառով «արագ և խաղաղ կարգավորման» ամբողջ փազլը հնարավոր է չստացվել: Որոշակի փուլում բանակցությունները հայտնվեցին փակուղում:

Շուշին դառնում էր հիմնական խոչընդոտը, և դրա մասին էին խոսում հակառակորդին հունից հանելուն միտված քաղաքականությունը, սկզբում՝ «Արցախը Հայաստան է և վերջ», այնուհետև, Արցախի նախագահի երդմնակալության արարողությունը Շուշիում, Փաշինյանի պարը նույն տեղում, Արցախի խորհրդարանի՝ Շուշի տեղափոխման ծրագրերը, ՊՆ նախարարի «նոր պատերազմ, նոր տարածքներ» հայտնի բանաձևը և վերջապես «հուլիսյան հաղթանակները» Տավուշում։ Ելնում եմ նրանից, որ Նիկոլն ու իր նախարարները, երբ սադրում էին Ադրբեջանին, գիտեին ՀՀ զինված ուժերի իրական հնարավորությունների, երկարատև պատերազմ վարելու ռեսուրսների բացակայության, Թուրքիայի և Անկարայի ծրագրերի մասին։ Գլոբալ առումով՝ Փաշինյանը սխալվեց չորրորդ անգամ՝ վստահ լինելով, որ արևմուտքը չի թողնի բռնապետ Ալիևին՝ պատերազմ սկսել Փաշինյանի դեմոկրատական Հայաստանի հետ։

Բայց այս ամենը կարող է խոսել նաև այն մասին, որ կողմերը չեն բացառել նաև ռազմական գործողությունների ընթացքում Շուշիի հանձնումով ճանապարհ հարթել դեպի «արագ խաղաղ լուծման» ծրագրի իրականացմանը:

Սխալ 5. Հանրության ուշադրությունն եմ ուզում հրավիրել մի առանձնահատկության վրա՝ ընդունվող փաստաթղթերի ֆորմատը։ Ստորագրվում է արդեն երկրորդ փաստաթուղթը, որը չի ենթադրում ներպետական գործընթացներ, բայց պարտադիր է դառնում իրագործման համար։ Եթե Լավրովյան պլանը պիտի կրեր «կոնֆլիկտի կարգավորման հիմնական սկզբունքների և պայմանների շուրջ համաձայնագիր» կամ պայմանագիր անվանումն ու պիտի գրված լիներ ամբողջ մանրամասնությամբ՝ շատ էջերի վրա, ապա հիմա այդ անհրաժեշտությունը չկա, և Լավրովյան պլանն իր ամենաադրբեջանամետ տարբերակով տեղավորվեց պարզ Հայտարարության մի քանի էջի վրա։ Պետք չէ այն վավերացնել խորհրդարանում, պետք չէ դիմել Սահմանադրական դատարան, բայց պետք է անպայմանորեն իրականացնել քեզ վրա վերցրած պարտավորությունները։ Ըստ էության՝ ողջ հայության օրակարգային հարցը լուծվեց մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, առանց փաստացի ընտրողի կողմից ուղիղ մանդատ ունեցող միակ պետական ինստիտուտի՝ ՀՀ Ազգային Ժողովի, ինչպես նաև՝ Արցախի խորհրդարանի մասնակցության։ Եվ սա դաձավ Փաշինյանի ճակատագրական սխալը։ Փաստացի՝ պատերազմը չբերեց խաղաղության համաձայնագրերի ստորագրման։ Պարզվեց՝ Արցախյան խնդրի կարգավորման համար չկա ո´չ Նախագահի, ո´չ Ազգային Ժողովի, ո´չ էլ՝ Կառավարության կամ ՍԴ-ի անհրաժեշտություն։ Ըստ էության՝ նոյեմբերի իննին Հայաստանում անհետացավ իրավական պետությունը, և ամենը, որ տեղի է ունենում դրանից հետո մեր երկրում, որևէ բացատրության չենթարկվող քաղաքական գործընթաց է։

Սխալ 6. Մեծ հաշվով՝ վերջին անգամ Փաշինյանին սխալվել դեռ թույլ չեն տալիս համատեղ հայտարարությունը ստորագրած իր գործընկերները։ Հետպատերազմական օրակարգի ակտուալ հարցերը որոշվում են Հայաստանից դուրս՝ դեռ սահմանափակ թվով խաղացողների (Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի) կողմից։ Որոշումները փաստացիորեն կայացվում են Փաշինյանի փոխարեն։ Փաշինյանն իրենց դեռ անհրաժեշտ է կոնֆլիկտի «արագ խաղաղ լուծման» ծրագիրը մինչև վերջ հասցնելու համար։ Սակայն այդ սխալը կարող է տեղի ունենալ, երբ շատ շուտով սահմանափակ թվով խաղացողների շարքում ակտիվորեն տեղ զբաղեցնել ձգտի ԱՄՆ նոր վարչակազմը։

Ստացվում է՝ 5000 զոհի, 10000 վիրավորի, իրենց հայրենիքն ու տները կորցրած մարդկանց, Արցախի 7 շրջանների, Շուշիի և Հադրութի կորստի և Հայաստանի վտանգված սահմանների գնով Փաշինյանը մեզ համար բացում է երկաթգիծ դեպի Ռուսաստան՝ Ադրբեջանի միջով։ Այսքանով հանդերձ, եթե ուշադիր նայում ենք քարտեզին, այդ ճանապարհն առաջին հերթին ձեռնտու է թուրք-ադրբեջանական կոալիցիային։ Իսկ մենք մնում ենք՝ հարյուրավոր գերիներով Ադրբեջանում, առանց երկարաժամկետ խաղաղության, Արցախի և Հայաստանի անվտանգության իրական երաշխիքների, Արցախի և իր ժողովրդի անհասկանալի ապագայով, լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգով և Հայաստանի պետականության կորստի՝ հնարավոր մեծ ռիսկերի առաջ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Այլընտրանքային նախագծեր» խմբի կայքում։

դիտվել է 203 անգամ
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն... Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն... ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կոր... «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակո... Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-... Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային... 24 ժամ ջուր չի լինելու Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հ... Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ... Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համ... Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որո... Հիշատակի երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ. Հայոց ցեղաս... Տասնյակ հասցեներում լույս չի լինի ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք... Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել... Չինաստանում հորդառատ անձրևները հանգեցրել են ջ... Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ... Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբ... Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, ո... Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ» Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օ... Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ» Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա տուժած Չեխիայի արտգործնախարարը ողջունել է Հայաստանի ... Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերություն... Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծ... ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների ... Արկադի Դումիկյանը ներկայացրել է իր նոր՝ «Դուդ... Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործ... «Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարա... Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է ... Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշոր... Խնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտ... ՆԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է ՄԱԿ-ի ճանապ... Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ... Կոլումբիայի քաղաքապետերից մեկի տաբատն ընկել է... Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբ... Պահանջում ենք իշխանությունից դուրս բերել ՀՀ-ո... ՄԻՊ-ն արձագանքել է ֆրանսահայ լրագրող Լեո Նիկո... Քննարկվել են Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կա... Քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդ... Գնդապետ Միհրան Մախսուդյանը հոսպիտալացվել է Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիս... Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ են... Երկրապահից հեռու մնացեք, թողեք՝ մենք մեր սահմ... Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը կպայքարի ԵԱ-ի կիս... ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է Քննարկվել են կրթության ոլորտում համընդհանուր ... Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությ... ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում... Ոչնչացվել է Գազայի հատվածի ամբողջ քաղաքացիակա... Ջահերով երթ՝ Կիրանցում. ճանապարհը դեռ փակ է Կասեցվել է «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի ... ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վ... Շատ ուրախ ու հպարտ եմ, եղբայր․ Խաչանովը՝ Մխիթ... Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսահայերի խ... ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում... Արաբկիրի շուկայի աշխատանքները կշարունակվեն մի... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը ԵԱ-ի կիսաեզրափա... Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված ի... Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տե... ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին. վերջինս ներ... Իրանն ու Պակիստանը համատեղ կպայքարեն ահաբեկչո... Հանրապետության հրապարակում այրեցին Ադրբեջանի ... Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել ե... Ի՞նչ սև կատու է անցել «Հայաստան» դաշինքի և «Պ... Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճար... Այն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա... Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan