Պորտուգալիայի նախագահի ընտրություններում մասնակցության հայտը ընտրատեղամասերի փակումից 3 ժամ առաջ կազմել է 35,44 տոկոս
Կիրակի Պորտուգալիայում ընթացող ընտրություններում մասնակցության հայտը տեղի ժամանակով 16:00-ին (երևանյան՝ 20:00) կազմել է 35,44 տոկոս:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, ընտրատեղամասերը երկրում բացվել են առավոտյան 8-ին և աշխատելու են մինչև 19:00-ն (երևանյան՝ 23:00): Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում են 7 թեկնածուներ, այդ թվում գործող նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոուզան:
Քվեարկության նախնական արդյունքները կհայտարարվեն ընտրատեղամասերի փակումից կարճ ժամանակ անց:
Երկրի օրենսդրության համաձայն՝ նախագահն ընտրվում է համընդհանուր անմիջական և գաղտնի քվեարկության արդյունքով հինգ տարի ժամկետով: