Airbus գործարանի շուրջ 500 աշխատակիցներ գտնվում են կարանտինում կորոնավիրուսի բռնկման պատճառով
Համբուրգում Airbus գործարանի շուրջ 500 աշխատակիցներ գտնվում են կարանտինում կորոնավիրուսի բռնկման պատճառով, հաղորդում է NDR-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Կորոնավիրուս է հայտնաբերվել գործարանի 21 աշխատակցի մոտ: Բռնկման պատճառները ներկայում պարզված չեն, նշված է հաղորդագրության մեջ: Ներկայում անցկացվում է հետազոտություն պարզելու՝ արդյոք խոսքը վերաբերում է վիրուսի մուտացված տեսակին:
Ավելի բաղ Գերմանիայի կենտրոնական բանկը հայտնել էր, որ երկրի տնտեսությանը սպառնում է լուրջ անկում կորոնավիրուսի համավարակի պատճառով գործող սահմանափակումները երկարաձգելու դեպքում, հաղորդում է Գազետա.ru-ն: