Արգենտինայի փոխնախագահը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութով
Արգենտինայի փոխնախագահ եւ նախկին նախագահ Կրիստինա Քիրշները պատվաստվել է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութով, ինչի մասին հայտնել է թվիթերյան իր էջում:
«Ավելյանեդայում՝ նախագահ Փերոնի անվան հիվանդանոցում, պատվաստվում ենք «Սպուտնիկ V»-ով: Այդկերպ ես հոգատարություն են ցուցաբերում ոչ միայն իմ, այլ նաեւ շրջապատողների մասին: Առողջապահության ոլորտի բոլոր աշխատակիցներին երախտիքս եմ հայտնում անհավանական ջանքերի համար, որոնք նրանք գործադրում են համավարակի ժամանակ»,-գրել է Քիրշները:
Ավելի վաղ «Սպուտնիկ V»-ով պատվաստվել է Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը: Կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստումները երկրում մեկնարկել են 2020 թվականի դեկտեմբերին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: