Իսրայելն արգելել է ուղևորատար ավիաչվերթները մինչև հունվարի վերջ
Կիրակի Իսրայելը որոշել է արգելել բոլոր ուղեւորատար ավիաչվերթները՝ ժամանումն ու մեկնումը մինչեւ հունվարի վերջ, հաղորդում է Reuters-ը:
Այդ որոշման նպատակն է COVID-19-ի, ինչպես նաեւ կորոնավիրուսի նոր շտամերի կանխարգելումը, հաղորդում է Haaretz-ը:
Որոշումն ուժի մեջ կմտնի երկուշաբթի՝ տեղական ժամանակով՝ 22:00-ին: