SpaceX-ը հրթիռակրի արձակում է իրականացրել՝ ավելի քան 140 արբանյակներով (տեսանյութ)
Ամերիկյան SpaceX ընկերությունը կիրակի իրականացրել է Falcon 9 հրթիռակրի արձակումը՝ 143 արբանյակներով: Արձակման տեսանյութը հրապարակվել է ընկերության թվիթերյան էջում:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, հրթիռակրի արձակումը մեկնարկել է Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանից տեղի ժամանակով 10:00-ին (երևանյան՝ 19:00):
Ինչպես հայտնել են ընկերությունից, հրթիռակիրը 133 կոմերցիոն և պետական արբանյակներ է տեղափոխել, որոնց թվում՝ միկրոարբանյակներ: Բացի այդ, հրթիռակրի օգնությամբ ուղեծիր են դուրս բերվելու Starlink-ի 10 միկրոարբանյակներ, որոնք նախատեսված են համացանցի հասանելիություն ապահովելու համար:
Ընկերությունից ընդգծում են, որ սա տիեզերական սարքավորումների ամենամեծ քանակն է, որը երբևէ միաժամանակ դուրս է բերվել ուղեծիր մեկ արձակմամբ:
Թռիչքից 9 րոպե անց հրթիռակրի առաջին աստիճանը ավտոմատ ռեժիմով վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում:
Տեսանյութը՝ այս հղումով: