Գերմանիայի իշխանությունները խուսափում են կիբերհարձակումներից, որոնք ուղղված են պատվաստումների արշավի դեմ
Գերմանիայի կառավարությունը համարում է, որ պատվաստումների արշավի դեմ ուղղված կիբերհարձակումների ռիսկը բարձր է, հաղորդում է DW-ը:
«Պատվաստանյութերի հետազոտման, արտադրության եւ թույլատրման հաստատություններն օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից լրտեսության եւ սաբոտաժի պոտենցիալ թիրախ են»,-ասված է կառավարության պատասխանի մեջ՝ ի պատասխան բունդեսթագում «կանաչների» դաշինքի հարցմանը, որը մեջբերում է Funke մեդիախմբի պարբերականը:
Գերմանական իշխանություններին արդեն հայտնի են պատվաստանյութերի գերմանական արտադրողների մասին տեղեկատվության հավաքագրման բազմաթիվ երթադրյալ փորձեր, ասված է փաստաթղթում: