Ազգային գվարդիան իր 5000 զինծառայողներին մինչեւ մարտի կեսը կթողնի Վաշինգտոնում
Ազգային գվարդիան հայտարարել է, որ 5000 զինծառայողներ մինչեւ մարտի կեսը կմնան ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, հայտնում է Fox News-ը:
«Քանի որ մենք շարունակում ենք աշխատել երդմնակալությունից հետո ժամանակաշրջանի վերջնական պահանջները կատարելու ուղղությամբ, Ազգային գվարդիային առաջարկվել է 7000 մարդու կազմով շարունակել աջակցել դաշնային իրավապահներին, եւ մինչեւ մարտի կեսը կնվազեցնի իր զինծառայողների թիվը մինչեւ 5000»,- ասվում է գվարդիայի հայտարարության մեջ:
«Մենք օգնություն ենք տրամադրում այնպիսի ոլորտներում, ինչպիսին անվտանգությունն է, կապը, բժշկական տարհանումը, նյութատեխնիկական ապահովումը եւ անվտանգության աջակցությունը պետական, շրջանային եւ դաշնային հաստատություններին»,- ասված է հայտարարության մեջ:
Ազգային գվարդիան հանդիպումներ է անցկացնում տարբեր դաշնային գործակալությունների հետ, որպեսզի հունվարից «որոշի նրանց պահանջները» զորքերի նկատմամբ, ուրբաթ Fox News-ին ասել է բարձրաստիճան աղբյուրը:
Հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումի գրոհից հետո, նախագահ Բայդենի երդմնակալության արարողությունից առաջ 25 000 գվարդիականներ էին ուղարկվել Վաշինգտոն: