ԵՄ դիվանագիտության ղեկավարը մեկնաբանել է Ռուսաստանում այսօրվա ցույցերը
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը մեկնաբանել է Ռուսաստանում այսօրվա ցույցերը:
«Ես մտահոգությամբ եմ հետեւում Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Ցավում եմ զանգվածային ձերբակալությունների, ուժի անհամաչափ օգտագործման, ինտերնետի եւ հեռախոսային կապի անջատման համար: Երկուշաբթի մենք ԵՄ արտաքին գործերի նախարարների հետ կքննարկենք հետագա քայլերը»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում: