Մեծ Բրիտանիայում գրանցվել է աշխարհում կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշը
Հոփկինսի համալսարանի տվյալների համաձայն, Մեծ Բրիտանիայում գրանցվել է աշխարհում կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշը՝ 100 000 բնակչի հաշվով, հայտնում է CNN-ը:
Չորեքշաբթի օրը երկրում գրանցվել է մեկ օրվա ընթացքում նոր մահերի ամենաբարձր քանակը՝ օրական 1820, իսկ վերջին յոթ օրվա ընթացքում միջին հաշվով գրանցվել է օրական շուրջ 1240 նոր մահեր:
Երկրների համեմատությունները անկատար են՝ հաշվի առնելով, որ դրանք հիմնված են յուրաքանչյուր առանձին պետության տվյալների վրա:
Սակայն Մեծ Բրիտանիայում մահերի գրանցված քանակը, որը կազմում է 66 միլիոն, շատ ավելին է, քան մեկ շնչի հաշվով մահվան ռեկորդային թիվը այլ խոշոր երկրներում, ներառյալ ԱՄՆ-ում:
Համաճարակի մեկնարկից մինչ օրս Միացյալ Թագավորությունն արձանագրել է 96 166 մահ:
Առավել «մահաբեր» երկրների ցուցակում Մեծ Բրիտանիային հաջորդում են Չեխիան (142,53՝ մեկ բնակչի հաշվով), Իտալիան (139,34՝ մեկ բնակչի հաշվով), ԱՄՆ-ը (125,35՝ մեկ բնակչի հաշվով), Իսպանիան (117,80՝ մեկ բնակչի հաշվով):