Հաջակցություն Նավալնու ակցիաների ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1000 մարդ
Հաջակցություն ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել է մինչեւ 1090 մարդ, հաղորդում է «Օվդ-ինֆո»-ն:
Ակցիաներ են ընթանում Ռուսաստանի մի շարք քաղաքներում: Ինքը՝ Նավալնին, գտնվում է «Մատրոսսկայա տիշինա» մեկուսարանում, իսկ նրա կինը՝ Յուլիան, ձերբակալվել է Մոսկվայում ակցիաների ժամանակ:
Ամենից շատ ձերբակալություններ են եղել հետեւյալ քաղաքներում՝
• Մոսկվայում՝ 300 մարդ,
• Սանկտ Պետերբուրգում՝ 162,
• Նովոսիբիրսկում՝ 90,
• Կրասնոյարսկում՝ 46,
• Վլադիվոստոկում՝ 35:
Նավալնուն ձերբակալել էին հունվարի 17-ին «Շերեմետեւո» օդանավակայանում Գերմանիայից ժամանելուց հետո: Դատարանը նրան կալանավորել է մինչեւ փետրվարի 15-ը «Իվ Ռոշի» գործով փորձնական ժամկետի պայմանները խախտելու համար: Նրա պատիժը իրականով փոխարինելու ՊԿԴԾ հայցով դատը նախատեսված է փետրվարի 2-ին, հաղոդում է Կոմերսանտը: