Շրի Լանկայի ԱՆ ղեկավարը COVID-19-ից պաշտպանվելու համար բույսերից օշարակ է խմել եւ վարակվել կորոնավիրուսով
Շրի Լանկայի առողջապահության նախարարին քննադատել են COVID-19-ից պաշտպանվելու համար «կախարդի» կողմից պատրաստված բույսերից օշարակ ընդունելու եւ հավանություն տալու համար, գրում է Associated Press-ը:
ԱՆ ներկայացուցիչը հաստատել է, որ Պավիտրա Վանյարաչին դարձել է երկրում բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով վարակվել է կորոնավիրուսով:
Բժիշկների խոսքով՝ որեւէ գիտական հիմք չկա այդ օշարակն օգտագործելու համար: Ասում են, որ այն պարունակում է մեղր եւ մուսկատի ընկույզ:
Հազարավոր մարդիկ են հավաքվել Կեգալլե քաղաքում, որպեսզի ստանան օշարակը այն բանից հետո, երբ Վանյարաչին եւ կառավարության մի քանի այլ ներկայացուցիչներ հրապարակավ խմել են այն: