Իրաքը վերսկսել է Իրանի հետ ավիահաղորդակցությունը կորոնավիրուսային սահմանափակումները թուլացնելուց հետո
Իրաքը վերսկսել է Իրանի հետ ավիահաղորդակցությունը կորոնավիրուսային սահմանափակումները թուլացնելուց հետո, հաղորդում է Mehr-ը:
Վերսկսվել են Ան Նաջաֆ-Թեհրան եւ Ան Նաջաֆ-Մեշհեդ ավիաերթուղիները:
Իրաքի իշխանությունները մի շարք երկրներ թռիչքների արգելք էին սահմանել:
Իրանում կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել հունվարի 14-ին: Մինչ օրս միայն 5 պացիենտի մոտ է հայտնաբերվել նոր շտամը: