Փորձագետ. Այսօր մենք գործ ունենք ներքին թուրքերի հետ
Մենք գտնվում ենք մեր արժեքների տոտալ կործանման փուլում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Նա նկատեց, որ Շուշին պարզապես հայկական քաղաք չէ, այլ Անդրկովկասի մշակութային կենտրոնը: Այստեղ ծնվել են մեր շատ ազգային գիտական սկզբունքներ, այդ պատճառով կասկածի տակ դնել Շուշիի՝ հայկական քաղաք լինելը, այն էլ պետության ղեկավարի կողմից, անթույլատրելի է:
Փորձագետը հիշեցրեց, որ 19-րդ դարում Շուշիի բնակչության մեծ մաս հայկական էր: 20-րդ դարի ջարդերի ժամանակ բնակչությունը ենթարկվեց ցեղասպանության եւ արտաքսման, սակայն դա չի նշանակում, որ քաղաքը հայկական չէր:
«Նույնիսկ Խորհրդային Հայաստանի ղեկավարներն ամեն կերպ պաշտպանում էին այն թեզը, որ Շուշին հայկական քաղաք է: Իսկ ահա արդեն ժամանակակից Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունները հարված են մեր պետականությանը, եւ դա համապատասխանում է այն թեզին, որն առաջ է տանում Ադրբեջանը»,-նշեց Մելքոնյանը:
Թուրքագետը շեշտեց, որ Հայաստանի իշխանություններից վերջին 2,5 տարում նման թվով հակահայկական հայտարարություններն ու թուրքամետ գործողությունները պատահական չեն, դրանք համակարգային հարված են հասցնում մեր ազգային եւ պետական շահերին:
Փորձագետը համոզմունք հայտնեց, որ մեր մշակույթի եւ պետականության հասցեին վիրավորանքները պետք է քրեապես պատժվեն:
«Այդ առումով Ադրբեջանում հիացած են, քանի որ քարոզչության նոր աղբյուր են ստացել: Փաշինյանը գոնե որպես լրագրող պետք է գնահատի իր այդ հայտարարությամբ երկրին հասված վնասը: Այսօր մենք գործ ունենք ներքին թուրքերի հետ, թշնամին արդեն վաղուց մեր հասարակության ներսում է»,-հավելեց Մելքոնյանը:
«Այսօր իշխանությունների կողմից արված հայտարարությունները գրանտակերների դասական մտածողություն է, որոնք տասնամյակների ընթացքում սնում է Թուրքիան: Անկարան գիտի մեր թուլությունները, եւ այդ տեղեկությամբ կիսվում է Բաքվի հետ: Իսկ Ադրբեջանում հստակ զգացվում են հայկական ռեւանշիզմի վախերը: Նման վախեր, որքան էլ տարօրինակ է, նկատում ենք ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի հայտարարություններում, ով ասում է, թե Մերձավոր Արեւելքը կարող է նոր խաղաղ դիմագիծ գտնել: Պետք է հստակ գիտակցել, որ տարածաշրջանում այդ դիմագիծը որոշում են միայն ուժն ու ազգային արժանապատվությունը»,-եզրափակեց Մելքոնյանը: