Tesla-ն հայց է ներկայացրել նախկին աշխատակցի դեմ կոմերցիոն գաղտնիքը գողանալու մեղադրանքով
Tesla ընկերությունը հայց է ներկայացրել նախկին աշխատակից, ծրագրային ապահովման ինժեներ-մշակող Ալեքս Հաթիլովի դեմ կոմերցիոն գաղտնիքը գողանալու մեղադրանքով, հաղորդում է CNBC-ը:
Հայցում ընկերությունը Հաթիլովին մեղադրում է ներքին ծրագրային ապահովման համակարգի ֆայլերը եւ կոդը գողանալու մեջ: Նա նաեւ մեղադրվում է հնարավոր հանցանշանները ջնջելու մեջ:
Բղոքում նշվում է, որ նա սկսել է աշխատել ընկերությունում 2020 թվականի դեկտեմբերին եւ գրեթե անմիջապես սկսել է բեռնել ֆայլերն ու սկրիպտները (Python ծրագրավորման լեզվով գրված) իր Dropbox-ի օգտահաշվում:
Այդ կոդը մտահոգում է Tesla-ին, քանի որ այն կարող է բացահայտել մրցակիցներին, թե որ համակարգերն են, ըստ ընկերության, կարեւոր ավտոմատացման համար, եւ ինչպես դրանք ավտոմատացնել:
Սա առաջին դեպքը չէ, երբ Tesla-ն հայց է ներկայացնում նախկին աշխատակիցների դեմ գողության մեղադրանքով: