Բայդենի վարչակազմը կվերանայի թալիբների հետ Թրամփի կնքած խաղաղության մասին համաձայնությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կվերանայի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և աֆղանական «Թալիբան» ծայրահեղական խմբավորման միջև խաղաղության մասին համաձայնությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ինչպես հաղորդել են Սպիտակ տնից, ԱՄՆ անվտանգության հարցով նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանն այս մասին հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է աֆղան գործընկերոջը:
2020-ին Քաթարում ԱՄՆ-ն և աֆղանական «Թալիբան» ծայրահեղական խմբավորումը ավելի քան 18 տարի տևած պատերազմից հետո ստորագրել էին խաղաղության մասին համաձայնություն, որը նախատեսում է Աֆղանստանից արտասահմանյան զորքերի դուրսբերում 14 ամսում և միջաֆղանական երկխոսության սկիզբ գերիների փոխանակման շուրջ համաձայնությունից հետո: