Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների թիվը մոտենում է 8.8 միլիոնին
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների թիվը հասել է 8 753 920-ի: Այս մասին հայտնում է RT-ն:
Ինչպես նշվում է երկրի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության մեջ՝ 1 օրում Բրազիլիայում հայտնաբերվել է վարակման 56 552 նոր դեպք:
Ընդհանուր առմամբ, երկրում համավարակի հետևանքով մահացել է 215 243 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդած տվյալների համաձայն՝ ներկա պահին ամբողջ աշխարհում գրանցվել է COVID-19-ով վարակված 96.2 միլիոն պացիենտ:
Միևնույն ժամանակ, կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց թիվն աշխարհում ընդհանուր առմամբ հասել է 2 082 745-ի:
Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան: