ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իրան
Ճապոնիայում պանդեմիայի ֆոնին ավելացել է ինքնասպանությունների թիվը 10 տարվա մեջ առաջին անգամ, հաղորդում է AFP-ը:
Ճապոնիայի առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարարությունը հայտարարել է, որ նախնական տվյալներով 2020 թվականին 20 919 մարդ է ինքնասպան եղել, ինչեւ 3,7 տոկոսով ավելին է, քան նախորդ տարում գրանցված ցուցանիշը:
Դա առաջին ամենամյա աճն է 10 տարվա ընթացքում, ընդ որում, աճել է կանանց եւ երեխաների ինքնասպանությունների թիվը:
Ճապոնիայում կորոնավիրուսի առաջին ալիքի ֆոնին լավ վիճակ է նկատվում՝ ի տարբերություն այլ երկրների, եւ դա թույլ է տվել խուսափել մեկուսացման կոշտ միջոցներից: Սակայն վարակման դեպքերի աճ է գրանցվել հուլիսից այն բանից հետո, երբ մարտին արտակարգ դրություն է սահմանվել: Փորձագետների խոսքով՝ պրակտիկան ցույց է տալիս, որ ինքնասպանությունների թիվը նվազում է ճգնաժամերի առաջին փուլում, ինչպիսիք են՝ կոնֆլիկտներ եւ տարերային աղետներ, ապա կտրուկ աճում է: